Սանկտ Պետերբուրգում մահացած 41-ամյա վրացի Մալխազ Նոնիաձեի ընտանիքը դատի է տվել թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը: Ինչպես հայտարարել է հանգուցյալի մայրը, նրանք բարոյական փոխհատուցում են պահանջում իրենց հարազատի դիակը կորցնելու դիմաց:

Ինչպես գրում է Грузия-Online-ը, տղամարդու դիակը Սանկտ Պետերբուրգից Turkish Airlines-ի օդանավով տեղափոխվել է Ստամբուլ, իսկ այնտեղից ուղարկվել է Հարավային Կորեա: Ավիաընկերությունում հերքում են այդ մեղադրանքները:

Դիակի փոխադրման ծախսերը հոգացել է Վրաստանի ԱԳՆ-ն, ինչի համար տղամարդու մայրը շնորհակալություն է հայտնել, քանի որ նրանց ջանքերով հնարավոր է եղել պարզել, թե որտեղ է գտնվում դիակը: