Զինվորականության շրջանում առավել հաճախակիացած սեռական բռնությունների դեմ պայքարի նոր միջոցներ են ձեռնարկում ԱՄՆ-ի բանակում, հաղորդում է «Associated Press»-ը: Սան-Դիեգոյի ամերիկյան ռազմածովային բազայում ուժեղացվել է ալկոհոլի օգտագործման և վարքի դրսևորման այլ անհարկի դրսևորումները վերահսկելու կոչված գիշերային պարեկությունը: Ինչպես նշում է «gazeta.ru» թերթը, դա արվում է, որպեսզի կանխարգելվեն սեռական բռնության դեպքերը: ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ղեկավարությունը որոշ բազաներում հաստատել է պարետային ժամ, ինչպես նաև պլանավորում է 70 օբյեկտներում մտցնել պարեկություններ: Այս միջոցները սկսել են ներդրվել Պենտագոնի զեկույցից հետո, որտեղ նշված է, որ ամերիկյան զինվորականության շրջանում սեռական բռնությունների ենթարկվածների թիվը վերջի մեկ տարում կազմել է 26.000 մարդ: Բայց որոշ փորձագետներ դեմ են միջոցների կիրառմանը: Նրանք հայտարարում են, որ անարդար է մի քանի հոգու գործած մեղքերի պատճառով պատժել բոլորին: