ՀՀ-ից արտագաղթելու երբեմնի թիվ 1 պատճառը' սոցիալ- տնտեսականը, վերջին տարիներին իր տեղը զիջել է անարդարությանը, գրում է ԳԱԼԱ-ն: «Ընտրությունների ժամանակ քաղաքացու ձայնն ու քվեն հաշվի չեն առնում, իրավունքներն ամեն քայափոխի ոտնահարվում են, դատական համակարգը կայացած չէ, հետեւաբար հայն իր երկրում հեռանկար չի կարող տեսնել»,- սա է այն բացատրությունը, որը տալիս է հարցված քաղաքացիների մեծամասնությունը: Կոռուպցիան իր հերթին է ամայացնում այս երկիրը: Թեմայի շուրջ տեսակետներ են հայտնել փորձագետները: