Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն այն մասին, թե Իսրայելն օգտագործել է թուրքական ռազմաբազաները Սիրիայի վրա հարձակվելու համար:

«Դա բացահայտ և ոչնչով չհիմնավորված սուտ է, որը ճշմարտության ոչ մի տարր չի պարունակում: Խոսք անգամ չի կարող գնալ Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություններին Թուրքիայի գոնե մասնակի մասնակցության վերաբերյալ»,-NTV թուրքական հեուստաընկերությանը տված հարդազրույցում հայտարարել է արտգործնախարարը:

Նշենք, որ հուլիսի 5-ին Իսրայելի ռազմա-օդային ուժերը Սիրիայի Լաթաքիա նավահանգստի վրա հարձակում էին իրականացրել' փորձելով ոչնչացնել ռուսական «Յախոնտ» հականավատորմային հրթիռները: Ընդ որում, ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններում նշվում էր, որ ինքնաթիռները մեկնարկել են Թուրքիայի տարածքում գտնվող ռազմաբազայից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հաղորդագրությունները չի մեկնաբանել: