Հուլիսի 16-ին՝ ժամը 00.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «2-րդ հանգստյան տան» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 12SP012 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի ինքնությունը պարզել չի հաջողվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (2 մ խորությամբ):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի փականը և ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Զոհեր և տուժածներ չկան: