Իտալիայի ոստիկանությունը տեղեկացրել է իր ռուս գործընկերներին, որ պատրաստ է համագործակցել նրանց հետ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի' Դեդ Հասանի սպանության բացահայտման գործի շրջանակներում. տեղեկացնում է Росбалт-ը: Եվրոպայում ռուսական մաֆիայի դեմ տարվող գործողության շրջանակներում իտալացի ոստիկանները գաղտազերծել են երկու քրեական գեներալներ Տարիել Օնիանիի և Մերաբ Ջանգվելիձեի խոսակցությունները: Ուսոյանին սպանելու նախօրեին նրանք խոսել են վերջինիս «լիկվիդացնելու» անհրաժեշտության մասին:

Պարզվել է, որ իտալացի ոստիկանները վերջին մի քանի տարվա ընթացքում գաղտնալսել են Իտալիայում գտնվելու ընթացքում Մերաբ Ջանգվելիձեի (Մերաբ Սուխումսկի) հեռախոսազրույցները: Հիմնականում դրանք վերաբերվում են Իտալիայում քրեական աշխարհի ներկայացուցիչների հանդիպումներին, որոնց հեռակա կարգով մասնակցում էր նաև Տարիել Օնիանին, ով այժմ պատիժ է կրում Ռուսաստանի կալանավայրերում:

2012թ. սեպտեմբերի 18-ին Մերաբ Սուխումսկին հերթական անգամ հանդիպում էր կազմակերպել Հռոմում: Օրենքով գողերը քննարկել էին Դեդ Հասանի կլանի դեմ ծավալվող պատերազմը: Հենց այդ ժամանակ էլ, ոստիկանության տվյալներով, տեղի է ունեցել Մերաբի Տարիելի հեռախոսազրույցը, որտեղ որոշվել է, թե ինչ է անհրաժեշտ ձեռնարկել Ուսոյանի դեմ: Համաձայն ոստիկանության տեղեկությւոնների' այդ խոսակցությանը Տարիել Օնիանին կարճ է արձագանքել' ասելով. «Լիկվիդացրե՛ք նրան, և խնդիրները կանհետանան»:

Իտալիայում ենթադրում են, որ հենց այս հանդիպումից հետո է կայացվել Դեդ Հասանի մահվան դատավճիռը: 2013-ի հունվարին նա Մոսկվայում սպանվեց դիպուկահարի գնդակից:

Դրանից քիչ անց ոստիկանները գաղտնալսել էին ևս մեկ հեռախոսազրույց, որի ժամանակ Տարիելն ու Մերաբը քննարկել են կայացած սպանությունը: «Սա մեզ բոլորիս համար ծննդյան տոն է: Մենք 100 քայլ առաջ անցանք»,-ասված է խոսակցության մեջ:

Սակայն Ռուսաստանի ՆԳՆ-ն շատ թերահավատորեն է վերաբերվում այդ ձայնագրություններին: «Այդ ձայնագրութունները շատ դժվար կլինի կապել Ուսոյանի գործին: Կոնկրետ բան այդ խոսակցություններում գրեթե չկան, միայն էմոցիաներ են»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը: Այդ սպանության մասին մեր ունեցած օպերատիվ տեղեկություններն առանց դրա էլ շատ են: Ավելի բարդ է իրադարձությունների մասնակիցներից ցուցմունքեր ստանալը: Բացառված չէ, որ մոտ ժամանակներս Ուսոյանի սպանության գործն առհասարակ սառեցվի' պայմանավորված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության բացակայության հանգամանքով. Росбалт-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ-ից: