«Շատ վիրավորական էր ինձ համար, երբ տղամարդուն կանացի հագուստով են որեւէ տեղ տանում, մանավանդ տանել դատարան, որոշեցի հյուպատոսին փոխանցել հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրառմամբ իմ անձնական շապիկը, բայց հյուպատոսը չուզեց հանդիպել»,-մեր լրագրողի հետ զրույցում նշել է Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց այսօր վաղ առավոտից բողոքի ցույց իրականացնող գյումրեցի ակտիվիստ Արսեն Վարդանյանը: Նա եւ մի խումբ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ դատապարտում են ՌԴ-ում հայ վարորդ, ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ռուսական կողմի ցուցաբերած վերաբերմունքը եւ այսօր որոշել են իրենց բողոքն արտահայտել Գյումրիում ՌԴ հյուպատոսի մոտ: Վասիլի Կորչմարի հետ հանդիպում են պահանջել նրանից պարզելու համար, թե իրենց երկրում միշտ են որպես պատժի տարբերակ կիրառում այն, ինչ երեկ արեցին: Վասելի Կորչմարը հրաժարվել է հանդիպել ակտիվիստների հետ, հյուպատոսարանի մամուլի քարտուղարը փոխանցել է, թե դա հյուպատոսարանի գործառույթների մեջ չի մտնում: Այս մասին գրում է Galatv.am-ը:

Հյուպատոսարանի մամուլի քարտուղար Հեղինե Մելիքյանը նշել է, թե բոլոր հարցերով պետք է դիմել Երեւան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանին:

«Մարդը ուզում է իր վերնաշապիկը փոխանցել մեր ձերբակալված համերկրացուն, որին կանացի խալաթ են հագցրել, մենք մեր բողոքի ակցիան ենք իրականացնում եւ ուզում էինք հյուպատոսի միջոցով փոխանցել շապիկը, եւ իրենց պատասխանը եղավ այն, որ նա մեզ չի ընդունում»,- նշել է Կարեն Պետրոսյանը:

Լուսանկարները և նյութի մանրամասները՝ այստեղ: