Ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 37-ամյա Լուսինե Գրիգորյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել է, որ իր ծանոթ Թորգոմ Ալեքսանյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, Nissan Altima մակնիշի 81 ՍԼ 111 համարանիշի ավտոմեքենայով հետապնդել և կտրել է իր ճանապարհը՝ վնասելով ավտոմեքենան, որից հետո, իր կամքին հակառակ, փորձել է ուժով իջեցնել ավտոմեքենայի ապակին:

Մանրամասները՝ այստեղ: