ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը՝ տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայության կայք-էջը:

Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք, ովքեր տուժել են Սարգիս Կասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (010 511 601, 511 607) կամ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հեղինակ:
«Փաստինֆո»