ԱՄՆ-ի Միչիգան նահանգի խոշորագույն արդյունաբերական Դեթրոյթ քաղաքը, որը ժամանակին ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության կենտրոնն էր, հայտարարել է իր սնանկության մասին բյուջետային բազմամիլիոնանաոց դիֆիցիտի և շուրջ 15 մլրդ դոլար արտաքին պարտքի պատճառով. գրում է BBC-ն:

Ճգնաժամից քաղաքի փրկության համար նահանգի իշխանությունները Դեթրոյթում արտակարգ իրավիճակների հարցերով սիթի մենեջեր են նշանակել: Քաղաքի մենեջեր է դարձել մեկ անգամ արդեն Chrysler խոշոր ավտոկոնցեռնը սնանկությունից փրկած ֆինանսիստ և իրավաբան Քևին Օրը: Վերջինս դաշնային դատավորից ժամանակ է խնդրել քաղաքային ակտիվները ուսումնասիրելու և վարկատուների հետ բանակցելու համար: Եթե նրան թույլ տան, ապա Օրը պատրաստվում է լուծարել քաղաքի ակտիվները՝ պարտքերը մարելու համար: