Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարությունը ոչ մի տեղեկություն չունի այն մասին, որ իրենց նախագահ Պուտինը պիտի այցելի Ադրբեջան. գրում է Contact.az-ը:

Ռուսական կողմը նման պատասխան է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկություններին, թե իբր Պուտինը օգոստոսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում այցելելու է Ադրբեջան:

Նշենք, որ այդ տեղեկությունը մասնավորապես տարածել էր Salamnews ադրբեջանական գործակալութունը' հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին: