Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տրանսպորտի թանկացմանը վերաբերվում է այնպես, ինչպես հայ ժողովուրդը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ինքը՝ Օսիպյանը։

Վերջինիս խոսքերով՝ թանկացումը բոլոր ոստիկանների գրպանին խփում է։ «Այնպես չէ, որ ես պետք է գնահատական տամ, մասնագետներն ուսումնասիրում են։ Նորմալ երկրներում նման ակցիաներ լինում են, ես գնահատում եմ և ընդունում եմ նման ակցիաները և այլն, բայց թող ակցիաները լինեն օրենքի սահմաններում»,-ասաց Երևանի փոխոստիկանապետը։