Հուլիսի 19-ին, ժամը 15.15-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակչուհին սպառնում է ինքնասպան լինել՝ կտրելով երակները:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նազելի Աթոյանը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կտրվածքներ է արել:

Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ Նազելի Աթոյանին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: