Եկեղեցում սկսվում են քաղաքական խարդավանքներ, որոնք այդ մակարդակի անգամ քաղաքական դաշտում չեն լինում: Արդեն երկար ժամանակ է, ինչ արշավ է սկսվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ: Շատերը կարծում են, որ Նավասարդ Կճոյանի դեմ պայքարը սկսել են հասարակ քաղաքացիները, սակայն իրականությունն ամենևին այլ է: Կճոյանի դեմ պայքարը, ըստ մեր աղբյուրների, սկսել է տեր Հակոբը և այս հարցում իրեն աջակցում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ով Հակոբի եղբայրն է: Տեր Հակոբը չնայած նրան, որ հրապարակային ասում է, որ դեմ չէ իր տեղափոխմանը' իրականում բավական ակտիվ դրան դեմ ակցիաներ է կազմակերպում: Իսկ ինչու՞ չի ցանկանում Տեր Հակոբը տեղափոխվել Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցի:
Մեր աղբյուրները հավաստում են, որ այս ամենի պատճառը իրականում գոյամարտն է, քանի Սուրբ Սարգիս եկեղեցի գալիս են մեծահարուստներ և հետևաբար Տեր Հակոբի համար շահեկան չէ լինել Սբ. Երրորդություն եկեղեցում և շփվել հասարակ քաղաքացիների հետ: Հակոբ և Արշակ եղբայրները բավական սերտ կապեր ունեն որոշակի լրատվամիջոցների ղեկավարների հետ և նրանց միջոցով էլ իրականացնում են իրենց քարոզչությունը: Նավասարդ Կճոյանի վերաբերյալ հաճախ հանդիպող հրապարակումների և ակցիաների հետևում կանգնած են այս երկու եղբայրները, իսկ առաջնորդը եղբայրներից Տեր Արշակն է: Այստեղ մեկ այլ հետաքրքիր դրվագ կարելի է արձանագրել: Արդեն երկար ժամանակ է' որոշ հոգևորականների նախաձեռնությամբ վարկաբեկվում է հազարամյա պատմություն ունեցող հայոց եկեղեցին, իսկ կաթողիկոս Գարեգին 2-րդ-ը ոչ մի կերպ չի արձագանքում այս խնդրին: Իսկ եթե սրան գումարենք այն, որ հանուն սեփական շահի եկեղեցու անվանարկման պրոցեսի ղեկավարը Էջմիածնի ներկայացուցիչն է, ով աչք ունի արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի աթոռի վրա, ապա կարելի է արձանագրել, որ կաթողիկոսը կամ մասնակից է այս պրոցեսին, կամ անզոր է որևէ քայլ անել երկու եղբայրների դեմ: Ամեն դեպքում այս անգործությունը բերում էնրան, որ եկեղեցու դիրքերը թուլանում են, իսկ աղանդավորների համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում: