Ինչպես արդեն հայտնի է' մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը դարձել է 150 դրամ: Երեւանում հարցված քաղաքացիներից շատերը մեղադրում են իշխանություններին, միաժամանակ ավելացնում, թե ոչինչ չեն կարող անել և ստիպված կշարունակեն վճարել սահմանված գումարը: Քաղաքացիները հույս են հայտնել, որ թանկացմանը զուգահեռ գոնե կբարելավվի սպասարկման որակը եւ այլեւս կռացած չեն երթեւեկի: Ըստ ԳԱԼԱ-ի կողմից հարցված քաղաքացիների' այս թանկացումները կապված են նաեւ գծատերերի ագահության եւ գերշահույթ ստանալու ցանկության հետ: