Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքում՝ քաղաքապետարանի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մինասյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 24 UՈ 425 համարանիշի, Վարդենիս քաղաքի բնակիչներ 27-ամյա Գուրգեն Ղասաբյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 TL 643 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Մանուկյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 30 OO 926 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, ու բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Մանրամասները կարդացեք այստեղ: