Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները հուլիսի 22-ին որոշում են կայացրել լիբանանյան շիական արմատական Հիզբոլլահ շարժման ռազմական ճյուղը ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում. հայտնում է reuters-ը:

Համաձայն գործակալության աղբյուրների՝ կազմակերպությունը շուտով կներառվի հատուկ «ահաբեկչական ցուցակում», որից հետո նրա նկատմամբ կսկսեն գործել համապատասխան պատժամիջոցներ:

Որոշմանը դեմ էր Ֆրանսիան, քանի որ երկարաժամկետ քաղաքական և տնտեսական շահեր ուներ Լիբանանում և չէր ցանկանում՝ Հիզբոլլահը դուրս մղվեր օրինական դաշտից:

Սակայն Սիրիայում նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում լիբանանյան գրոհայինների մասնակցության հանգամանքը փոփոխեց Ֆրանսիայի դիրքերը, քանի որ նա հանդես է գալիս ապստամբների պաշտպանությամբ:

Հիզբոլլահը ահաբեկչական ճանաչելու դեպքում կազմակերպության հաշվեհամարները եվրոպական բանկերում կսառեցվեն, իսկ նրա անդամներին կարգելվի ճանապարհորդել Եմ տարածքում: