Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 38 OS 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը' մոտ 65-70 տարեկան տղամարդ, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Mercedes-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով վրաերթի վայրում, ըստ նախնական տեղեկությունների, դիմել է փախուստի: Ոստիկանները ավտոմեքենայի մեջ գտել են նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որը գրանցված է Լևոն Առուստամյանի անվամբ, ինչպես նաև 35-ամյա Լևոն Առուստամյան անվամ վարորդական իրավունքի վկայական:

Մանրամասն' այստեղ: