Նյու Յորքի Լա Գվարդիա օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռի վթարային վայրէջքից տուժել է 10 մարդ. գրում է Fox News-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 8 վիրավորի մասին: Տուժածներից 6-ը հոսպիտալացվել է:

Օդանավում եղել է 150 ուղևոր:

Southwest Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավում վայրէջքի ժամանակ կոտրվել էր շասսիի շարժանիվը:

Օդանավակայանը ժամանակավորապես փակ է: