Հարավ-Արևմտյան Ա3 թաղամասում այսօր առավոտյան ինքնասպանություն գործած կինը Մարտունու բնակչուհի է, ով Երևան էր եկել ամուսնու հետ և հյուրընկալվել վերջինիս եղբոր տանը։ Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, դեպքը տեղի է ունեցել 09:00-ի սահմաններում։ Մեզ հաջողվեց պարզել, որ կինը՝ Մարտունի քաղաքի բնակչուհի, 56-ամյա Արփիկ Ստեփանյանը Երևան է եկել այսօր առավոտյան՝ ժամը 08-ի սահմաններում՝ Երևանի կլինիկաներից մեկում բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով։ Նախնական տեղեկություններով, Արփիկ Ստեփանյանը տառապել է ընկճախտով և այլ հիվանդություններով, որոնք ի հայտ են եկել որդու՝ 2012թ. հոկտեմբերին բանակ զորակոչվելուց հետո: Մինչև բուժզննման գնալը՝ հյուրընկալվել էին Ա.Ստեփանյանի ամուսնու եղբոր տանը, ով բնակվում է Հարավ-Արևմտյան Ա3 թաղամասի թիվ 51 շենքի 8-րդ հարկում, որի պատշգամբից էլ կինն իրեն նետել էր ցած։