Ամերիկացիներ Էմի և Մեթյու Սուինները դատարանում հաստատել են, որ ծեծի են ենթարկել ռուսաստանցի երեխա Դանիել Կրուչինին, ով Ամերիկայում ստացել է Դենիել Ալեքսանդրա անունը, հաղորդում է «lifenews.ru»-ն:
Տղան որդեգրվել է 2006թ.-ին, իսկ 2012թ.-ին փախել է տնից և հարևաններին պատմել, որ ծնողները իրեն դաժանորեն ծեծի են ենթարկում: Ոստիկանությունը պարզել է, որ կապտուկների քանակով և վիճակով կարելի է ենթադրել, որ երեխային հարվածել են պարբերաբար:

Երեխային հանձնել են ուրիշների խնամքին, իսկ նրան որդեգրողներին ձերբակալել են, բայց ազատ են արձակել գրավի դիմաց: Ամուսնական զույգին մեղադրանքը հարուցվել էր ընթացիկ տարվա հունվարին:

Էմի Սուինին խոստովանել է, որ ինքը կոպիտ է վարվել երեխայի հետ և նրան ծեծի է ենթարկել գոտիով: Նրան սպառնում է տուգանք և ազատազրկում: Նրա ամուսինը՝ Մեթյու Սուինին նույնպես խոստովանել է հանցակցության մեջ, նրան արդեն դատապարտել են 2 ամսով պայմանակ ազատազրկման:

Ավելի վաղ տղայի ռուսաստանցի կենսաբանական մայրը նույնպես նրան ծեծի էր ենթարկում: Այդ գործողությունների հետևանքով երեխան զրկվել էր աչքից: Ներկա պահին երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում: