ՆԱՏՕ-ի օդային առաքելության կազմում ընդգրկված ֆրանսիական «Միրաժ» կործանիչները Լատվիայում իջեցրել են Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Ցեսնա» օտարերկրյա ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես նշված է Լատվիայի Պաշտպանության նախարարության այսօր հրապարակած հայտարարության մեջ, կործանիչներն օդ են բարձրացել , երբ ինքնաթիռը խախտել է Լատվիայի օդային տարածքը, և ուղեկցել մինչև Վենտսպիլս քաղաքի օդանավակայան:

Իտալիայում գրանցված երկտեղանի ուղևորատար ինքնաթիռը Լեհաստանից ուղևորվել է Նորվեգիա, սակայն առանց նախնական համաձայնության հատել է Ռուսաստանի և Լատվիայի սահմանները: Միջադեպը տեղի է ունեցել դեռևս երկուշաբթի օրը, սակայն մանրամասները հայտնի են դարձել միայն այսօր: