Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանում չորեքշաբթի օրը խնդիրներ են առաջացել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ. հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջքը ի վերջո բարեհաջող է ընթացել, սակայն վարչապետ Իվանիշվիլին պահանջել է պարզել անսարքության պատճառը:

«Պարզվում է՝ վայրէջքի ժամանակ խնդիրներն առաջացել են թռիչքուղու վրա, որը վաղուց վերանորոգման կարիք ունի։ Իվանիշվիլին հրամայել է կառավարության անդամներին անմիջապես սկսել թռիչքուղու վերանորոգման աշխատանքները»,-նշում են վրացական ԶԼՄ-ները: