Այս պահին Սայաթ-Նովայի «Լևոն Թրավել»-ի բակից մեզ տեղեկացրին, որ բնակիչները պառկել են ասֆալտին, որպեսզի խոչընդոտեն ծանր տեխնիկայի մուտքը իրենց բակ։ Ոստիկանների հետ բախումներ են տեղի ունենում։ Կառուցապատողը փորձում է, բնակիչների վրա ճնշում գործադրելով, մտնել և քանդել բակի կաթսայատունը՝ բարձրահարկ շենքի շինարարություն սկսելու համար։

Այս պահին ոստիկանությունը եկել է, իսկ բնակիչները թույլ չեն տալիս շինարարություն սկսել, լարված իրավիճակ է: