Միջերկրական ծովի ջրերում՝ Թուրքիայի Բոդրումի տարածքում, հինգշաբթի օրը ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել. գրում է Sabah պարբերականը:

Միջադեպի արդյունքում՝ անհետ կորել է 15 մարդ: Նավում գտնվում էին անօրինական ներգաղթյալներ, ովքեր փորձում էին անցնել սահմանը՝ հասնելով Հունաստան:

Թուրքիայի ծովային որոնողափրկարարական ծառայությունը շարունակում է ներգաղթյալների որոնումը: