ԳԱԼԱ-ն րոպեներ առաջ տեղեկություն ստացավ, որ մայրաքաղաքում՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց տեղի է ունեցել դանակահարության դեպք: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության մեր աղբյուրները:

ԳԱԼԱ-ի թղթակիցը այս պահին դեպքի վայրում է: Նա եւս փոխանցում է, որ դեպքի վայրում նկատել է արյան հետքեր, ինչպես դրսում, այնպես էլ միկրոավտոբուսում: Այնտեղ են նաեւ ոստիկանները:

Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:

Լիլիթ Թադեւոսյան