«Ես գիտեմ, որ ուղեվարձի թանկացումը փորձնական ծրագիր էր՝ հետագայում 200 դրամ սարքելու համար: Իրենք ուղակի հասկացան, որ իրենց փորձնական շրջանը տապալվեց, դրա համար հետաձգեցին ժամանակավոր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներից մեկն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչո՞ւ իշխանություններն ի վերջո տեղի տվեցին եւ կասեցրեցին ուղեվարձի թանկացման որոշումը: Ուշագրավ է, որ ակտիվիստը, որը շարժման ակունքներում է եղել եւ նախաձեռնողներից մեկը, չցանկացավ հրապարակել իր անունը՝ ասելով, որ առանց այդ էլ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եւ ավելորդ անգամ չի ուզում, որ իր վրա սեւեռվեն, որքան էլ «անշառ» կարծիք հայտնի: Անընդհատ կարծիքներ են հնչում, որ ակցիայի նման ավարտը վկայում է այն մասին, որ իշխանությունը բաժանված է տարբեր թեւերի եւ ներսից իրար դեմ են պայքարում: Համոզմունքներ կան, որ շարժման ներսում էլ հենց եղել են իշխանության մարդիկ: Ակտիվիստի մեկնաբանությամբ՝ շարժման մեջ ոչ մեկը ոչ մեկին չի կառավարել, ոչ մեկը չի ասել այստեղ գնացեք, եկեք, տարեք:. «Ով ինչ արել է, արել է իր ցանկությամբ՝ առանց կողքինին հրահրելու, դրդելու: Ամեն մարդ արել է իր ցանկությամբ քայլեր՝ իր հայացքներից ելնելով»: Ակտիվիստը նաեւ պատմեց, որ շարժման ներսում անընդհատ հայտնվել են սադրիչներ, բայց ոստիկանությունն իրենց խնդրանքով արագ լիկվիդացրել է նրանց: Այս ակտիվիստը նստացույցի չի մասնակցում: Նրա դիտարկմամբ՝ «Ես սոցիալական հարցի համար էի դուրս եկել պայքարելու: Ես անկուսակցական եմ, քաղաքական պայքարի մեջ չկամ, իշխանական չեմ, ընդդիմադիր չեմ»: Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ:


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ