Հարցազրույց «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը:

երքաղաքական բնորոշումը եթե փոխարինենք ապաքաղաքականով, ապա ամենինչ կընկնի իր տեղը: Հայաստանում քաղաքական իրավիճակ արտահայտությունը օրօրի դադարում է գոյություն ունենալ, երբ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում օլիգարխիկ կիսակրիմինալ դեմքերը, հստակ գաղափարական և աշխարհաքաղաքական հայացքներ չունեցող մարդիկ'ապա ակնկալել , որ կլինի քաղաքական իրավիճակ, նույնն է, ինչ հավատալ, որ եփած հավը կծիծաղի:Իհարկե այսպես չի կարող երկար շարունակվել, ժամանակի ընթացքում արենա կգան այն գործիչները, ովքեր կբերեն ակնկալվող փոփոխությունները: Վստահ եղեք, որ նրանք մի հրաշքով չեն գալու, նրանք մեզանից յուրաքանչյուրի մեջ են և ժամանակի ընթացքում կարդնանան, իսկ այդ ժամանակ օլիրագրխ կամ չինովնիկ լինելը չի փրկի շատերին համապատասխան տեղում հայտնվելու հրամայականից:

-Որքա՞ն կշարունակվի Ձեր իսկ բնորոշած ապաքաղաքական իրավիճակը:

-Ամեն ինչ ունի և սկիզբ և վերջ, այնպես որ լավատես լինենք: Հայաստանյան կյանքում փոփոխություններ կլինեն ավելի շուտ արտաքին քաղաքական ազդակներից ելնելով: Հայտնի է, որ աշնանը սպասվում է Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագրի վավերացում, իսկ մինչ այդ աշխարհաքաղքական կենտրոններից կլինեն ազդակներ ինչպես իշխանություններին, այնպես էլ այլընտրանք և ընդդիմադիր կուսկցություններին'առաջացնելով մեծ լարվածություն ներհայաստանյան ապաքաղաքական կյանքում: Կսպառվեն բաժակաճառեր ասելու աննման փորձ ունեցող կուսակցությունների մանևրելու հնարավորությունները: Իշխանությունների ցանկացած որոշման կլինեն ընդդիմացող ազդեցիկ զանգվածներ'քաղգործիչների, իշխանության առանձին թևերի և ոչ իշխանական կուսակցությունների կողմից ուղղորդվող: Ճաքեր կտան բոլոր քիչ թե շատ ազդեցիկ կուսակցություննրը'այդ թվում և ՀՀԿ-ն: Սրա հետևանքով առավել կդեգրադացվի հայաստանյան քաղաքական դաշտը: Իսկ մենք լավ գիտենք, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, այնպես , որ ինչպես հնարավոր բումի, այնպես էլ նրա չլինելու դեպքում ոչ հեռու ապագայում կստեղծվեն քաղաքական կյանքի նախադրյալները, առանց որի երկրում առաջընթաց և զարգացում ապահովել, ուղղակի, հնարավոր չէ:

Շարունակությունն՝ այստեղ