Հուլիսի 27-ի լույս գիշերը զինված հարձակման ենթարկված Թեոդոսիայի քաղաքապետ Ալեքսանդր Բարտենևը հիվանդանոցում մահացել է: Ըստ «Gazeta.ru»-ի՝ այս մասին հայտնում է «Интерфакс»-ը' հղում կատարելով քաղխորհրդի իր աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ Բարտենևը վախճանվել է երրորդ վիրահատությունից հետո:

Քաղաքային հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ քաղաքապետը մահացել է երեկոյան ժամը 8-ի մոտ (Մոսկվայի ժամանակով ժամը 21-ին):

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, նրա մեջքին կրակել են կարճափող հրացանից տան շքամուտքում: Չարագործը հափշտակել է Բարտենևի պայուսակը, որում եղել են փաստաթղթեր և դրամ:

Ներքին գործերի նախարարության Ղրիմի վարչության ղեկավար Միխայիլ Սլեպանովը հայտնել է, որ, ըստ հիմնական վարկածի, հարձակման նպատակը կողոպուտն էր:

Ալեքսանդր Բարտենևը Թեոդոսիայի քաղաքապետ է ընտրվել 2008թ.-ին և 2010թ.-ին: