Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Գեորգևսկի շրջանի Լիսոգոր գյուղում դիմակավորված հանցագործը ներխուժել է գործարար Խաչատուր Ղազարյանի տուն և կրակ բացել վերջինիս ընտանիքի անդամների վրա. գրում է Lifenews-ը' հղում անելով տեղի իրավապահ մարմիններին:

Ստացած վնասվածքներից հետևանքով' գործարարի 11-ամյա դուստրը' Լիանա Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ նրա 16-ամյա եղբայրը' Արսեն Ղազարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և մահացել հիվանդանոցում առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում: Երեխաների մայրը' 44-ամյա Թամարա Ղազարյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նրա վնասվածքը եղել է վզի շրջանում: Իսկ ինքը Խաչատուր Ղազարյանը չի տուժել, քանի որ եղել է լոգարանում:

Կրակոցների ձայները լսել են հարևանները և ահազանգել են ոստիկանություն: Կենդանի մնացած կինը, չնայած ծանր վիճակին, կարողացել է նկարագրել հանցագործին' միջին տարիքի, նիհար տղամարդու, սակայն որոնողական գործողություններին խանգարել է անձրևը. հովվաշունը չի կարողացել գտնել նրա հետքը:

Սպանության դրդապատճառները դեռ անհայտ են, հանցագործության զենքը չեն գտել: Նախնական տվյալներով' մարդասպանը կրակել է փոքր տրամաչափի հրազենով:

Տեսանյութը՝ այստեղ