Իրաքում պայթյուն է տեղի ունեցել Քիրքուկ-Ջեյհան նավթամուղում, որը նավթ է մատակարարում Թուրքիային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ահաբեկիչ-մահապարտը նավթամուղը պայթեցրել է ավտոմեքենայով, որի մեջ եղել է գործի դրված պայթուցիկ: Նավթի մատակարարումը դադարեցվել է անորոշ ժամանակով: