Իտալիայում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում զոհվել է 36 մարդ. գրում է AFP-ն:

Ավտոբուսը, որում եղել է 40-ից ավել մարդ, կիրակի գիշերը դուրս է եկել Նեապոլ-Բարի ավտոմայրուղու երթևեկելի հատվածից և ցած գլորվել 30 մ բարձրությունից:

Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավտոբուսում գտնվում էին Նեապոլումգտնվո սուրբ Պադրե Պիոյի վանքն այցի գնացած ուխտավորներ: Դեպքի վայրից մոտակա հիվանադանոցներ է տեղափոխվել 11 վիրավոր:

ՃՏՊ-ի պատճառների մասին նախնական ոչ մի վարկած դեռևս առաջ չի քաշվել: