Ռուսաստանում Քննչական մեկուսարան տանելու ճանապարհին անցյալ հինգշաբթի՝ հուլիսի 25-ին փախուստի դիմած հանցագործների որոնման աշխատանքները դեռ շարունակվում են, հաղորդում է «РИА Новости» -ն :

Հիեցնենք, որ այդ չորս վտանգավոր հանցագործներից մեկը հենց նույն օրը հայտնաբերվեց և ձերբակալվեց: Իսկ մյուս 3 բանտարկյալների որոնումները ոչ միայն շարունակվում, այլև առավել մեծ մասշտաբներ են ստացել:

Հղում անելով ՆԳՆ նիժեգորոդյան տարածաշրջանի պետական վարչությանը՝ «РИА Новости» -ն հաղորդում է, որ հանցագործներին փնտրողների թիվն արդեն անցել է 1000 մարդուց:Այդ միջոցառմանը մասնակցում են ոչ միայն ոստիկանները, այլև ուժային կառույցների ուսումնական հաստատությոնների կուրսանտներ, ՆԳ զորքերի զինծառայողներ: Բացի այդ որոնողական աշխատանքների մեջ է ներառված մեկ ուղղաթիռ: