Galatv.amԱյսօր տեղի է ունեցել Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել 9-ը հիմնական եւ 4 լրացուցիչ հարցեր: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի շարք հայտարարություններով է հանդես եկել՝ ներկայացնելով վերջին զարգացումները: Նա ասել է, որ ապրիլ ամսից մինչ օրս մոտ 51 կիլոմետր փոսալցում է կատարվել եւ այժմ էլ շինաշխատանքներն ընթանում են՝ չնայած ֆինանսական հարցեր են առաջացել: Ըստ Սամվել Բալասանյանի՝ խնդիրը կայանում է նրանում, որ «Աջակից ընկերներ» գազալցակայանը գումարային պարտքերի պահանջով Գյումրու քաղաքապետարանին դատի է տվել եւ դատը շահել է, ինչը նշանակում է, որ հարկերի հավաքագրման հաշվին քաղաքային բյուջե մուտքագրված գումարները՝ մոտ 5 միլիոն դրամի չափով, փոխանցվելու են «Աջակից ընկերներ» կազմակերպությանը այն բանի համար, որ նախորդ իշխանությունների օրոք քաղաքապետարանին պատկանող մեքենաների վարորդները գազալցակայանից օգտվել եւ համապատասխան վճարումները չեն կատարել: Սամվել Բալասանյանը նշել է, թե այդ գումարով հնարավոր կլիներ քաղաքում փոսալցման մեծածավալ աշխատանքներ կատարել: