Galatv.am. «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է առաջիկայում Երեւանի քաղաքապետարանում ստեղծվելիք հանձնաժողովի մասին, որը պետք է զբաղվի տրանսպորտի սակագնի հարցով: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել այն շահագրգիռ կողմերը և ՀԿ-ները, որոնք մասնակցել են նախորդ հանձնաժողովի աշխատանքներին: Բակեն Պիպոյանի խոսքերով' այդ կազմակերպությունները նախկինում չեն կարողացել անհրաժեշտ փաստարկներ ներկայացնել տրանսպորտի գինը չթանկացնելու համար: Ըստ նրա' իրենց կողմից արված հաշվարկներից ելնելով կարող են պնդել, որ անգամ 92 դրամ ուղեվարձի պարագայում տրանսպորտային միջոցների սեփականատերերը կարող են աշխատել գերշահույթով: