Հուլիսի 29-ին՝ ժամը 19:52-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում սույն թվականի մայիսի 12-13-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքով թուլացել են բնակչին պատկանող տան պատերը. փլուզման վտանգ կա: Դեպքի վայր է մեկնել Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Օպերատիվ խումբը տեղում իրականացրել է նկարահանման աշխատանքներ: Դեպքի մասին տեղեկացվել են Նալբանդյանի գյուղապետի տեղակալը, Արմավիրի ՄՓՎ պետը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության առաջին կարգի մասնագետը: