Թերթի տեղեկություններով' հուլիսի 28-ին Երևան քաղաքի Օհանով փողոցի 7 հասցեում քաղաքացի Հարութիկ Արզումանյանը փողոցում դանակով սպառնացել է տեղի բնակիչներին, այնունհետև' նաև հարրձակվել տեղի մթերային խանութի վաճառողներից մեկի վրա: Ըստ ականատեսների վկայությունների' բավական երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել հանդարտեցնել Հ.Արզումանյանին:

Համաձայն լրատավմիջոցի տեղեկությունների' Հ.Արզումանյանը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, ուստի' նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նյարդահոգեբանական կլինիկա:

«Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ վտանգավոր արարքներ են գործում: Բանն այն է, որ նյարդահոգեբանական կլինիկայում նման մարդկանց ընդամենը 20 օր են «պահում», ապա «դուրս են գրում»' նրանց ու շրջապատին թողնելով բախտի քմահաճույքին»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի' 30.07.2013թ. համարում: