2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ոստիկան Տ. Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 12-ին Տ. Աղաջանյանը թմրանյութ փոխադրելու կասկածանքով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից անձնական խուզարկության էր ենթարկվել: Վերջինիցս հայտնաբերվել և առգրավվել էին բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ: Հայտնաբերված հեռախոսներից մեկի միջից հայտնաբերվել են «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահատեր, իսկ լիցքավորիչից' «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նույն քրեական գործով պարզվել է, որ թմրանյութով լցված հեռախոսն ու լիցքավորիչը կաշառքի դիմաց Տ. Աղաջանյանին հանձնել է Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Տ. Աղաջանյանի և քաղաքացի Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: