aravot.am-ի փոխանցմամբ' «Շատ են մարդիկ, որոնք կարծում են, որ իմ կյանքը վտանգված է: Ես նույնպես գիտակցում եմ դա: Հայտարարում եմ՝ կյանքը շատ եմ սիրում: Իմ հիմնական ասելիքը եւ անելիքը դեռ առջեւում է: Հայտարարում եմ նաեւ, որ ես չեմ վախենում մահից: Ահ ու սարսափը չգիտեմ ինչ բան է: Այդ զգացումները ես իմ մեջ սպանել եմ շատ վաղուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Գորիսի՝ 1992-94թթ․ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: Հիշեցնենք, որ նա վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ էր ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների ունեցվածքի, ոճրագործությունների մասին, ուստի իր կյանքին սպառնացող վտանգը տեսնում է այդ կողմից: Նա ընդգծել է, որ «եթե ինձ հետ մի բան պատահի, ապա ինձ հարգող բոլորին, մեր ժողովրդի պատասխանատու, մտահոգ եւ վճռական զանգվածին խնդրում եմ ոչ թե սգալ, ոչ թե լացուկոծի դիմել, այլ իմ դիակով բացել հայաստանյան չարյաց դարպասները»: Նա կոչ արեց թոթափել հայ ժողովրդի չարիքը՝ «լիսկայությունն» ու «լիսկայականությունը». «Արտասովոր ոճրագործության, արտասովոր հափշտակության, մնացած ոճիրների հետ կապված վերջապես վերջակետ դնեն իրենց 23-ամյա հանցավոր անգործությանը, քրեական գործեր հարուցեն եւ Սուրիկ Խաչատրյանին ու նրա բանդային՝ Սասուն Խաչատրյան, նրանց եղբայրներին, որդիներին եւ այլոց կանգնեցնեն օրենքի առաջ:

Շարունակությունը' այստեղ: