Հուլիսի 30-ին' ժամը 19:15-ին, ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 27 ՕՕ 637 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն և ուղևոր՝ 1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: