ԱՄՆ Մասաչուսեթս նահանգից ամուսնական զույգը մեղադրվում է Ղազախստանից որդեգրած եղբորն ու քրոջը պարբերաբար բռնության ենթարկելու մեջ: Այս մասին հայտնում է «Lifenews.ru»-ն: Նահանգի մի ոչ մեծ գյուղում բնակվող Լինդա և Ջոզեֆ Մեյոթ ամուսիններին դատում են արյունապղծության և որդեգիր երկու երեխաների բռնաբարության համար մեղադրանքի ընդհանուր առմամբ 26 կետերով:Ամուսնական զույգի դեմ գործի քննությունը սկսվել է դեռևս 2009թ.-ին, երբ ընտանեկան բռնության զոհերն առաջին անգամ ցուցմունքներ տվեցին իրենց տանը կատարվածի մասին: Ըստ տուժածների՝ որդեգիր ծնողների կողմից սեռական ոտնձգությունները սկսվել են, երբ աղջիկը 8 տարեկան էր, իսկ նրա եղբայրը՝ 13: Որդեգիր պատանին, ով այժմ 21 տարեկան է, հայտնել է, որ 49-ամյա Լինդա Մեյոթը իր հետ նույն անկողնում սկսել է քնել 2005թ.-ից: Քիչ ժամանակ անց կինը տղային հարկադրել է սեռական հարաբերությունների: «Դա սարսափելի էր: Ես չգիտեի՝ ինչ մտածել կամ անել… Ես ինքս ինձ ներշնշեցի, թե նման վարքագիծը բնական է, և երկար ժամանակ այդ մասին լռում էի՝ վախենալով, որ ինձ կբաժանեն քրոջիցս և հետ կուղարկեն Ղազախստանի մանկատուն»,-հայտնել է երիտասարդը հուլիսի 29-ին կայացած դատավարության ժամանակ: Լինդայի 50-ամյա ամուսին Ջոզեֆն էլ որդեգիր աղջնակին պառկեցնում էր իր անկողնում և սեռական բռնության ենթարկում: 2010թ.-ին Մեյոթ ամուսիններին անմեղ ճանաչեցին: Նրանց 25 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձագեցին և պարտադրեցին կրել GPS հաղորդիչներ: Գործի կրկնակի քննությունը սկսվեց միայն երեք տարի անց: Քննչական գործողությունների արդյունքում հաջողվեց պարզել, որ 21-ամյա երիտասարդը Լինդա Մեյոթի ծնած երեխայի կենսաբանական հայրն է: Մեղադրյալները կտրականապես հերքում են այն փաստը, որ որդեգիր երեխաների հետ սեռական հարաբերությունների նախաձեռնողն իրենք են:Մեյոթների փաստաբանները պնդում են, որ տուժած տղան ինքն է բռնաբարել որդեգիր մորը, իսկ Ջոզեֆը քնել է որդեգիր աղջկա հետ, քանի որ վերջինս վախենում էր մթությունից: