Երեկ՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ 22-ամյա Դավիթ Դավոյանի վարած Volkswagen մակնիշի 35 DO 075 և ՌԴ քաղաքացի Գուրգեն Ենգոյանի վարած Chevrolet Niva մակնիշի A 079 NE 134 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Գավառի ոստիկանությոնը պարզել է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Նրանք են 19-ամյա Սաթենիկ Միրիբյանը, 10-ամյա Հովիկ Ավետիսյանը, 42-ամյա Մարիա Միրիբյանը, 58-ամյա Բավական Ենգոյանը, 28-ամյա Լուսինե Սաֆարյանը, 32-ամյա Լիանա Ենգոյանը, 16-ամյա Նաիրա Միրիբյանը և 47-ամյա Վարդան Դավոյանը:

Վթարի հետևանքով Chevrolet Niva-ն կողաշրջվել և հայտնվել է ձորակում:

Մանրամասն' այստեղ: