Հանրապետության տարածքում օգոստոսի 2-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին՝ հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-6-ը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-5-ը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 2-3-ը, 5-6-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Օգոստոսի 4-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ: