Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը դեպի Գազայի հատված չեղյալ է հայտարարվել. գրում է Hürriyet-ը:

Ինչպես հայտնում է պարբերականը, այցի կասեցման պատճառը Եգիխպտոսում քաղաքական իրավիճակի սրացումն է, որտեղ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո շարունակվում են բախումները նրա համախոհների և ընդդիմադիրների միջև:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Գազայի հատված այցելելու իր մտադրության մասին, որը նաև Իսրայելի կողմից հավանության էր արժանացել. վերջինս խոստացել էր չխանգարել Գազայի հատված թուրք վարչապետի այցելությանը: