Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի սուր քննադատությամբ, որի հետևանքով զոհվել էր Թուրքիայի քաղաքացին. գրում է Anadolu գործակալությունը:

«Մենք բավարար չափով հիմնավոր բացատրություն չենք գտնում նման դեպքերում հայկական զինված ուժերի կողմից ուժ կիրառելու անհրաժեշտության մեջ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:

Նախարարությունը նաև հավելել է, որ հովվի մահվան պատճառ է հանդիսացել պատահական դրվագը, երբ նա շփոթվելով հատել էր սահմանը, ուստի՝ նախարարությունը խստորեն դատապարտում է այդ քայլը:

Հիշեցնենք, որ թուրքական Կարս նահանգից ՀՀ սահմանը հատած հովվի ուղղությամբ սահմանապահները կրակ էին արձակել: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, հովիվը գնացել էր իր կորցրած գառան հետքերով և հատել սահմանը: Նրա դին արդեն հանձնվել է թուրքական կողմին:
Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի քննադատությամբ