Օգոստոսի 2-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Ալեքսանյան» օղու գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:

Պարզվել է, որ ահազանգողը գտնվում է ոչ սթափ վիճակում և նրա հաղորդած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են: