Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակիչը որոշել է դատի տալ աղջկան, ում պատճառով ինքը իբր թե ընկել է ՃՏՊ-ի մեջ: Երիտասարդ տղան պնդում է, թե ինքը ղեկին նստած՝ այնքան է տարվել մինի կիսաշրջազգեստ հագած աղջկա ոտքերով, որ վթարի է ենթարկել իր մեքենան. գրում է Lenta.ru-ն:

Տուժածի անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ աղջիկը, ում նա պատրաստվում է դատի տալ, պատահարի պահին, իրոք, եղել է մինի կիսաշրջազգեստով: Ոտքերից գլուխը կորցրած ադրբեջանցին պնդում է, որ եթե աղջիկը համեստ հագնված լիներ, ավտովթարը տեղի չէր ունենա: Տղայի փաստաբանն արդեն հայց է պատրաստում դատարան ներկայացնելու համար: