ՀՀ Մշակույթի նախարարության մամլո ծառայությունից տեղեկանում ենք.

«ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ օգոստոսի 2-ին, կյանքի 70-րդ տարում վախճանվել է սիրված դերասան, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր Ազատ Նիկոլայի Գասպարյանը:

Ազատ Նիկոլայի Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով»: