Այս տարվա առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից հեռացել է 363 009 մարդ: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով' նույն ժամանակահատվածում օդավակայանով Հայաստան ժամանած ուղևորների թիվը կազմել է 330 484 մարդ: Բացասական ցուցանիշը կազմել է 32 525: Այս մասին գրում է Lragir.am-ը:
Առաջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանով երկրից մեկնել է 19 693, ժամանել' 12 339 մարդ: Բացասական ցուցանիշը կազմում է 7 354: