ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել խուլ ու համր դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը, որի հետեւանքով տուժել է 18 մարդ:

Ուսումնական շաբաթն ավարտվելուց հետո երեխաները վերադառնում էին տուն, որի ժամանակ էլ նրանց տեղափոխող ավտոբուսը Դենվիլ քաղաքի մոտակայքում' մայրուղու վրա, շրջվել է:

Վթարի հետեւանքով տուժել է 15 երեխա'10-18 տարեկան, 2 դասավանդող եւ վարորդը:

ABC հեռուստաընկերության տվյալներով՝ ավտոբուսի ուղեւորները կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել: Ներկայումս փորձ է արվում պարզել վթարի պատճառները:

Հեղինակ:
«Փաստինֆո»